Ֆրանսիացի քաղաքապետը կոչ է անում Օլանդին հնարավորինս շուտ ստորագրել ժխտողականության դեմ օրինագիծը
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Բուք Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մայեն շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին և ժխտողականության դեմ բոլոր պայքարողներին` Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առիթով:
Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, Մայեն կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հնարավորինս շուտ ստորագրել ընդունված օրենքը:
Ռիշար Մայեն 2005թից ի վեր աջակցել է Հայոց ցեղասանության ժխտումը քրեականացնող տարբեր օրինագծերի: Պատգամավոր լինելու տարիներին նա նաև դեմ է հանդես եկել Թուրքիայի անդամակցությանը ԵՄին:
Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է, ի թիվս մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիության» օրենքում փոփոխություններին, որոնք պատիժ են սահմանում մարդկության դեմ գործած բոլոր
հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: Օրինագծում փոփոխությունները հնարավոր է վիճարկել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում, եթե համապատասխան դիմում տակ ստորագրեն Ֆրանսիայի խորհրդարանի 60 պատգամավորներ: