Բաժիններ՝

Ռուսական ավիացիան դարձյալ հարվածներ է հասցրել Հալեպին. Reuters

Սիրիայում ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել Հալեպի արևելյան մասին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական կենտրոնին։

Հարվածները հասցվել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններին։ Սպանվել է նվազագույնը 8 մարդ, հայտնել են իրավապաշտպաները։

Գործակալությունը նշում է, որ անցած շաբաթ Ռուսաստանն ու Բաշար Ասադի բանակը նվազեցրել էին Հալեպի ռմբակոծությունների թիվը։

Սիրիական բանակի ներկայացուցիչները հայտարարել էին, որ դա անում են մասամբ այն բանի պատճառով, որ խաղաղ քաղաքացիները կարողանան հեռանալ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններից։

Սիրիայի իշխանություններն առաջարկել էին ապստամբներին հեռանալ քաղաքից՝ իրենց ընտանիքների հետ, սակայն ապստամբները մերժել էին ընդունել առաջարկը՝ համարելով, թե դա ծուղակ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս