Բաժիններ՝

Samsung-ը դադարեցրեց Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը հոկտեմբերի 11-ից ժամանակավորապես դադարեցնում է Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր ամբողջ աշխարհում Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքն ու փոխարինումը լիովին դադարեցնելու մասին, ինչը կապված է արդեն փոխարինված սարքերի բռնկման դեպքերի հետաքննության հետ:

«Քանի որ հաճախորդների անվտանգությունը գլխավոր գերակայությունն է, Samsung-ը խնդրում է գործընկերներին ու վաճառողներին՝ հետաքննության անցկացման ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում դադարեցնել Galaxy Note 7 մոդելի վաճառքն ու փոխանակումը,- նշվում է փաստաթղթում:- Մենք խնդրում ենք այդ սմարթֆոնների բոլոր տերերին՝ անջատել դրանք եւ չօգտվել դրանցից»:

Որոշումն ընդունվել է իշխանության համապատասխան մարմինների, այդ թվում՝ Տեխնոլոգիական ստանդարտների կորեական գործակալության հետ կոնսուլտացիաներից հետո:

Ինչպես արդեն հաղորդվել է, Samsung Electronics Co.-ն հոկտեմբերի 11-ին 17 մլրդ դոլար կապիտալիզացիա է կորցրել Galaxy Note 7-ի բոլոր վաճառքների կասեցման եւ դրա արտադրության դադարեցման մասին պաշտոնապես հայտարարելուց հետո:

Samsung-ի բաժնետոմսերը հոկտեմբերի 11-ին Էժանացել են 2008 թվականից ի վեր առագելագույն տեմպերով՝ 8 տոկոսով՝ մինչեւ 1,545 մլն հարավկորեական վոն, կապիտալիզացիան կրճատվել Է մինչեւ 217,35 տրիլիոն վոն (շուրջ 195,6 մլրդ դոլար), վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս