Բաժիններ՝

Արթուր Մանուկյանը՝ սամբոյի աշխարհի պատանիների փոխչեմպիոն

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արթուր Մանուկյանը Հայաստանի համար նվաճեց առաջին մեդալը: 48 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը գերազանց անցկացնելով նախնական գոտեմարտերը եզրափակչում հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Երյոմինի հետ ու թեև հաղթում էր գոտեմարտի առաջին հատվածում, վերջում կորցրեց զգոնությունը և արդյունքում պարտվեց: Արթուրն արժանացավ աշխարհի առաջնության արծաթե մեդալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս