Բաժիններ՝

Սուպերհամակարգիչը հաշվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջնական արդյունքները

Հանրահայտ talkSPORT պարբերականը գաղտնի ալգորիթմների օգնությամբ հաշվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքները:

Հիմնվելով ընթացիկ տվյալների վրա՝ ստացվել են արդյունքներ, որոնց վստահելով կարելի է ասել, որ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ իր առաջին իսկ մրցաշրջանում կնվաճի ոսկին: Բացի այդ, «Չելսին» կձախողի մրցաշրջանը, և կմտնի միայն Եվրոպայի լիգա: Գործող չեմպիոն «Լեսթերը» ոչ միայն չի պաշտպանի տիտղոսը, այլև չի ընկնի Եվրագավաթի գոտի:

Ըստ talkSPORT-ի կարծիքի ԱՊԼ-ին հրաժեշտ կտան «Բերնլին», «Հալլ Սիթին» և «Սանդերլենդը»:

Արդյունքներն ամբողջությամբ ունեն հետևյալ տեսքը.

1. «Մանչեսթեր Սիթի»
2. «Արսենալ»
3. «Լիվերպուլ»
4. «Տոտենհեմ»
5. «Մանչեսթեր Յունայթեդ»
6. «Չելսի»
7. «Էվերթոն»
8. «Լեսթեր»
9. «Կրիստալ Փելես»
10. «Սաութհեմփթոն»
11. «Վեսթ Բրոմվիչ»
12. «Սթոք Սիթի»
13. «Վեսթ Հեմ»
14. «Միդլսբրո»
15. «Ուոտֆորդ»
16. «Բորնմութ»
17. «Սուոնսի»
18. «Բերնլի»
19. «Հալլ Սիթի»
20. «Սանդերլենդ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31