Բաժիններ՝

Խաղադաշտ ենք մտնելու 3 միավոր վաստակելու նպատակով. Լևոն Հայրապետյան

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի կարծիքով ազգային թիմի տղաները հաղթանակի մեծ ցանկությամբ են մոտենում Ռումինիայի հետ խաղին:

«Ինձ լավ եմ զգում և արդեն երկու խաղ խաղացել եմ: Բոլորը հավաքականում կենտրոնացած են, տրամադրված ենք այս խաղին, ուզում ենք հաղթել: Խաղադաշտ ենք մտնելու 3 միավոր վաստակելու նպատակով»,­- «Արմենպրես»-­ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-­ին կհյուրընկալի Ռումինիայի թիմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31