Բաժիններ՝

Ռուսաստանը ցանկանում է վերաբացել Կուբայի և Վիետնամի ռազմաբազաները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիտարկում է Կուբա և Վիետնամ վերադարձի հնարավորությունը, որտեղ ավելի վաղ եղել են խորհրդային (ռուսական) ռազմաբազաներ, այսօր Պետդումայում հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։

«Մենք այդ աշխատանքով զբաղվում ենք»,- ասել է Պանկովը՝ ընդգծելով, որ չի ցանկանում մանրամասներ հաղորդել այդ հարցի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ ներկայումս ՌԴ պաշտպանության նախարարությունը վերաիմաստավորում է այն որոշումները, որոնք կայացվել էին այդ երկրներում գտնվող ռազմաբազաների փակման մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ռուսական ռազմաբազաները գտնվել են Կուբայում և Վիետնամում մինչև 2002թ.։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս