Բաժիններ՝

Բուժեք հայմորիտը կեչու բողբոջների միջոցով

Եթե ձեզ անհանգստացնում է հայմորիտը, ապա օգտագործեք  budetezdorovy կայքի առաջարկած բաղադրատոմսը:

Ցրտերի հետ միասին՝ մրսածությունն էլ մեր ամենօրյա հյուրերն է: Մրսածությունն արտահայտվում է հարբուխով, հաճախ նաև՝ հայմորիտով:

Հայմորիտից ազատվելու համար լավագույն միջոցը կեչու բողբոջներն են:

Դեղատնից ձեռք բերեք կեչու բողբոջներ, վրան օղի լցրեք: Շշի մեջ այնպես լցրեք օղին, որպեսզի շշի 1/5-րդ մասը կեչու բողբոջները լինեն, իսկ մնացածը՝ օղի:

Կարդացեք նաև

Ամբողջը թրմեք մութ վայրում՝ անընդհատ խառնելով, քանի դեռ օղին շագանակագույն չի դարձել: Ապա 5-6 շերտանի կտորը թրջեք խառնուրդի մեջ և տեղադրեք ճակատին, որպեսզի կոմպրեսը ծածկի ամբողջ ճակատը: Կտորի վրա պոլիէթիլենային տոպրակ ամրացրեք և թողեք մնա ամբողջ գիշեր:

Կոմպրեսից գուցե այրոցի զգացողություն ունենաք, հետո մի փոքր կկարմրի, բայց մի անհանգստացեք, այդպես էլ պետք է լինի: Փոխարենը՝ արագ և արդյունավետ կերպով կազատվեք հայմորիտից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս