Բաժիններ՝

Ազատվեք երիկամային քարերից

Եթե երիկամային քարեր ունեք, ապա խորհուրդ է տրվում բանջարեղենային և մրգային հյութեր օգտագործել: Հենց այս հյութերն են զգուշորեն մաքրում քարերն ու աստիճանաբար վերականգնում երիկամների աշխատանքը:

Ձեզ ենք ներկայացնում ամենաարդյունավետ հյութերից մի քանիսը:

Ձմերուկի հյութ- Ձմերուկը հրաշալի միզամուղ միջոց է, որն արդյունավետ կերպով երիկամներից դուրս է բերում քարերը: Ձմերուկը պարունակում է կալիում և ջուր, որոնք էլ կարևոր նշանակություն ունեն երիկամային քարերից ազատվելու գործում: Ձմերուկի հյութը կարգավորում է մեզի թթվայնության մակարդակը: Ամեն օր ձմերուկ օգտագործելով՝ կարճ ժամանակում կազատվեք երիկամային քարերից:

Նռան հյութ- Նռան հյութն ու հատիկները ևս նվազեցնում են երիկամներում քարերի քանակը: Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում ամեն օր նռան հյութ խմել կամ հատիկներ ուտել:

Կարդացեք նաև

Կիտրոնի հյութ- Կիտրոնի հյութը փորձված տնական միջոց է, որն արդյունավետ կերպով բուժում է երիկամային քարերը: 2 լ մաքուր ջրին ավելացրեք թարմ քամած կիտրոնի հյութ և 1 ճ/գ մեղր: Լավ խառնեք և թողեք թրմվի 20-30 րոպե: Թուրմը խմեք օրական 2 անգամ՝ 150-200 մլ չափաքանակով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս