Բաժիններ՝

«Լոլիկի ռեկորդային բերք չի լինի». Հրաչ Բերբերյան

Վերամշակող ընկերություններն արդեն սկսել են լոլիկի մթերումները: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը, դժվար է կանխատեսել՝ որքան կլինի բերքի ծավալը, համենայն դեպս՝ այն ռեկորդային չի լինի: Ըստ նրա՝ անցած տարվա նույն ծավալը կպահպանվի՝ մի փոքր ավելի կամ մի փոքր պակաս չափով:

«Հանրապետությունում կազմակերպված պայքար չմղվեց մորմազգիների ցեցի դեմ, և արդյունքում՝ լոլիկի արտադրության անկում կա, վերջին 3 տարին չհաշված: Հիմա լոլիկի նախկին լուրջ քանակությունը չունենք: Բնականաբար, ցեցը խոշոր վնասներ է պատճառում լոլիկին, իսկ կառավարությունը պայքար այդպես էլ չկազմակերպեց: Այն, որ ժամանակին գործարանները մինչև 200-250 հազար տոննա լոլիկ էին գնում, իհարկե, այդ ցուցանիշը չունենք: Կարծում եմ, ժամանակն է, որ լոլիկի արտադրությանը լուրջ ուշադրություն դարձնենք և մեր վաղեմի հայրենական արտադրությունը վերականգնենք, որը մեծ պահանջարկ ունի միջազգային շուկաներում՝ տոմատի մածուկը, տոմատի տարբեր պաստաները, սոուսները, հյութը և այլն»,- ասաց Բերբերյանը:

Նա նշեց, որ լոլիկի բերքի հավաքը նոր է սկսվել, մինչև սեպտեմբերի 10-ը բերքահավաք կլինի: Միության նախագահի խոսքով՝ մթերման հետ կապված խնդիրներ կլինեն, որոնք շարունակվում են անցած տարիներից. «Հատկապես Արարատի տարածաշրջանում անցած տարվա գումարները դեռ չեն ստացել՝ լոլիկի հանձնման, ինչպես խաղողի մի մասի գումարը դեռ չի ստացել գյուղացին: Օրինակ՝ «Բորոդինո» գործարանը դեռ մեկ ամիս առաջ անցած տարվա լոլիկի գումարները չէր վճարել: Պետք է վերանայել գյուղատնտեսությունը, որովհետև այսօրվա Տեր Թոդիկի մեթոդներով գյուղատնտեսություն չեն վարում»,- հավելեց Բերբերյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս