
Երկու աթոռին նստելը վտանգավոր է

«Հայաստանի իշխանություններն իրենց համար ոչ այնքան ձեռնտու իրավիճակում են հայտնվել, քանի որ ՆԱՏՕ-ն մի կողմից խոսում է այն մասին, որ սպառնալիք չէ Ռուսաստանի համար և պատրաստ է այդ երկրի հետ երկխոսությանը, երբ դրան Ռուսաստանը պատրաստ լինի, մյուս կողմից Ռուսաստանը բավականին նյարդային է ընդունում ՆԱՏՕ-ի ընդլայնումը և չեմ բացառում, որ ՌԴ-ն ճնշելու է իր գործընկերներին, որպեսզի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները նվազագույնի հասցվեն կամ ընդհանրապեց դադարեցվեն»,- այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի արդյունքներին:
Ըստ նրա, պետք է անկեղծ խոսել և արձանագրել, որ աշխարհը մուտք է գործում նոր Սառը պատերազմի պարադիգմ, որի պարագայում երկու աթոռի վրա նստել քչերին է հաջողվել: «Հայաստանը նշվում է որպես ՌԴ-ի գործընկեր և դա կարող է իր դերակատարությունն ունենալ: Երկու աթոռի վրա նստելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կավարտվի, և՛ Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել հնարավոր չի լինի»,-ասել է Գերասիմչուկը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: