
Google-ն Android-ից վերցնում է տեղեկատվություն, որով մենք չենք ցանկանում կիսվել

Այն, որ Google-ը հավաքագրում է Android-ի օգտատերերի որոշ տվյալները, վաղուց գաղտնիք չէ: Վերջերս, սակայն, ընկերությունն անցնում է թույլատրելի սահմանները:
Այս տարվա հունիսի 28-ին Google-ը ներկայացրեց օգտատերերի տվյալների վերաբերյալ նոր քաղաքականությունը: Ընկերությունն այժմ, բացի համակարգի ծառայողական հնարավորությունների մասին տեղեկատվությունից, ստանում է նաև այլ տվյալներ, մասնավորապես՝
- Օգտատիրոջ հեռախոսահամարը և այն համարները, ում նա զանգահարել է:
- Այն համարը, որն օգտագործվել է վերահասցեավորման համար:
- Յուրաքանչյուր զանգի ժամի և օրվա մասին տեղեկատվություններ:
- Հաղորդագրությունները ստացողների հասցեները:
Mobilsicher.de գերմանական աղբյուրը ճշտել է այս տեղեկատվությունը՝ նշելով, որ Android-ով ցանկացած զանգ հիմա արդեն կապվում է նաև Google-ի հետ:
Աղբյուրը նշում է նաև, որ այս միջոցով Google-ը կարող է բացել հաշիվներ տարբեր կետերում: Սակայն հստակ չէ, թե ո՞ւմ համար են այդ հաշիվները՝ Google-ի՞, թե՞ Միացյալ Նահանգների իշխանության:
Սիրարփի Աղաբաբյան