Բաժիններ՝

Ազատվեք մաշկի տհաճ բծերից

Բոլորս էլ գիտենք, թե որքան օգտակար են ալոէ վերան և կոկոսի յուղը դեմքի մաշկի համար, սակայն քչերը գիտեն, թե ամբողջ մարմնի համար որքան արդյունավետ կարող է լինել այս երկու բաղադրիչներից պատրաստված քսուքը:

Այս հրաշք խառնուրդի օգտակար հատկանիշներից մեկն այն է, որ այն հրաշալի միջոց է մաշկի ձգման արդյունքում առաջացած բծերի դեպքում:

Քսուքը շատ հեշտ է պատրաստվում: Ալոէ վերան և կոկոսի յուղն ակտիվորեն օգտագործվում են կոսմետիկ միջոցների բաղադրությունների մեջ:

Ալոէ վերան այրվածքների բուժման, մաշկի գրգռվածությունը հանող, մաշկի ալերգիաները հանգստացնող արդյունավետ միջոց է, որն օգնում է նաև մաշկի ձգման արդյունքում առաջացած բծերի դեմ պայքարում:

Կարդացեք նաև

Կոկոսի յուղը խոնավեցնում ու սնուցում է մաշկը, ունի հակաբակտերիալ և հակասնկային ազդեցություն:

Կոկոսի և ալոէ վերայի քսուք պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է

  • 100 գ ալոէի գել
  • 100 գ կոկոսի յուղ
  • Մի քանի կաթիլ եթերային յուղ

Ալոէ վերան և կոկոսի յուղը մոտ 5 րոպե լավ խառնեք, մինչև քսուքանման զանգված ստանաք:

Ավելացրեք եթերային յուղը և ևս մեկ անգամ լավ խառնեք:   Ամբողջը լցրեք մաքուր տարայի մեջ և պինդ ծածկեք կափարիչը:

Օրական երկու անգամ ստացված քսուքից քսեք մաքուր մաշկին. Լավ կլինի գործողությունը կատարել լոգանքից հետո, երբ ծակոտիները բաց են, և մաշկն ավելի լավ է ներծծում օգտակար տարերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս