Բաժիններ՝

«Թերհայտարարագրման լուրջ խնդիր եմ տեսնում». Վահագն Համբարձումյան

«Հարկային օրենսգիրքը ոչ թե փոփոխվում կամ վերանայվում է, այլ առաջին անգամ ՀՀ-ում ընդունվում է Հարկային օրենսգիրք՝ մի փաստաթուղթ, որը համապարփակ ձևով իր մեջ ներառում է հարկային հարաբերությունները կարգավորող բոլոր դրույթները:

Այս փաստաթուղթը ստեղծվում է ոչ թե նախկինում եղած տարբեր օրենքները մի տեղում հավաքելու առաքելությամբ, այլ ունի նաև տարբեր տեսակի կետային լուծումներ: Այս նոր օրենսգիրքն ունի դրական դրսևորումներ, բայց, իհարկե, ունի նաև թերություններ»,- այսօրվա քննարկմանն այս մասին ասաց Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը՝ հավելելով, որ Հարկային օրենսգրքի շուրջ առաջացած խնդիրները կարելի է դասակարգել երկու տիպի.

«Մեկը զուտ մասնագիտական տեսանկյունից առաջացած խնդիրներն են, որոնց լուծումը հենց այդ մակարդակում պետք է լինի, օրինակ՝ որևէ դրույթ կիրառելիս մենք ասում ենք՝ այստեղ խնդիր է առաջանում ՓՄՁ-ների փաստաթղթաշրջանառության մեջ, և այլն: Մյուսն այն խնդիրներն են, որ Հարկային օրենսգիրքը կոչված չէ միայն կանոններ սահմանել և այդ կանոններով որոշակի միջավայր ստեղծել, այն նաև կոչված է տնտեսության մեջ լուրջ դերակատարում ունենալուն»:

Նա նշեց, որ իրենց 38 առաջարկներից 32-ն ընդունվել են, իսկ 6-ը քննարկման փուլում են.

Կարդացեք նաև

«Բացի մեր առաջարկներից՝ իրենք էլ որոշակի դրական փոփոխություններ են կատարել: Շատ ողջունելի է քայլ է, օրինակ, մեկ միասնական հաշվի ներդրումը: Ողջունելի է ԱԱՀ-ի գումարի վերադարձը, որը կատարվում է ձեռքբերումների հաշվին, ոչ թե վճարումների: Բայց մենք այնքան էլ դրական չենք վերաբերվում այն հարցին, որ եկամտահարկի դրույքաչափը բարձրացվել է: Եթե դրույքաչափ ենք բարձրացնում, ուղղակի պետք է հասկանանք՝ այդ դրույքաչափի արդյունքում ինչ է փոխվելու, և ինչ ռեակցիա է տալու այն հանրությունը, որի նկատմամբ այն կիրառվում է: Ես ձեզ պարզ ասեմ՝ լրիվ թերհայտարարագրում է գնալու: Մարդը մուծում էր որոշակի գումար, հիմա տոկոսադրույքը բարձրացնում ես ու ասում՝ պետք է ավելի վճարես ուղղակի նրա համար, որ պետական բյուջեի կատարման խնդիր կա, ես այստեղ թերհայտարարագրման լուրջ խնդիր եմ տեսնում»:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս