Բաժիններ՝

Բենզեման հայտնել է, թե ինչ է պակասում ներկայիս «Ռեալ Մադրիդին» հաջողության հասնելու համար

«Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող և 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Քարիմ Բենզեման կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ինչ է պակասում «Սերուցքայինների» ներկայիս թիմին հաջողության հասնելու համար։

«Միակ բանը, որ նրանց պակասում է, Մբապեի, Վինիսիուսի, Բելինգհեմի և Ռոդրիգոյի միջև փոխըմբռնումն է։ Յուրաքանչյուր խաղացող պետք է իմանա, թե ինչ է անում խաղադաշտում։ Բելինգհեմը պետք է հասկանա, որ ինքը խաղարկող է, այլ ոչ թե գոլ խփող։ Մբապեն գոլ խփող է, այլ ոչ թե խաղարկող։ Վինիսիուսը հենակետային կիսապաշտպան չէ, նա ձախ վինգեր է։ Երբ բոլորը հասկանան, թե ինչ պետք է անեն խաղադաշտում, ամեն ինչ լավ կլինի։ Սա այն ակումբն է, որտեղ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները միասին են խաղում»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը՝ հղում անելով L’Équipe-ի X սոցիալական ցանցի էջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031