Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդեռլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի գլխավորությամբ:

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը  և քաղաքական երկխոսության դինամիկան:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Նիդեռլանդներ Ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում առաջիկա անելիքների շուրջ: Ի թիվս այլ ուղղությունների՝ անդրադարձ է կատարվել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերին:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր՝ ընգծելով նաև այդ համատեքստում երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը:

Վահան Կոստանյանը ներկայացրել է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանում և դրանից անդին տնտեսական փոխգործակցության զարգացման նոր հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031