Բաժիններ՝

Google Earth-ում և Google Maps-ում Երկրի լուսանկարները դարձել են ավելի պարզ

Google ընկերության քարտեզագրական ծառայությունները, մշակելով Երկիր մոլորակի նոր արբանյակային լուսանկարները, ստացել են իրենց պատմության ամենահզոր թարմացումները:

Երեք տարի առաջ Google-ի ինժեներները գտան Երկիր մոլորակի արբանյակային լուսանկարները միացնելու միջոց՝ հեռացնելով նկարներից ամպերը և այլ մթնոլորտային երևույթները: Այս հնարավորությունն օգտագործվեց 2003 թվականին Landsat 7-ով արված լուսանկարների մշակման համար: Սակայն այս լուսանկարների որակն այնքան էլ լավը չէր:

Ժամանակի հետ Google-ը որոշեց օգտագործել Landsat 8-ով արված ավելի լավ որակի լուսանկարներ, որոնք պատկանում էին NASA-ին և ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը: Այս լուսանկարներն արված են 2013 թվականին: Նոր տեխնոլոգիաները թույլ են տվել ստանալ ավելի բարձրորակ լուսանկարներ:

Google-ի նոր լուսանկարները ստացվել են 1 պետաբայթ հիշողությամբ տվյալների մշակումից հետո: Սա կազմում է ավելի, քան 700 տրիլիոն պիքսել: Սա 7000 անգամ մեծ է Ծիր Կաթինի աստղերի թվից:

Կարդացեք նաև

Google Maps-ը և Google Earth-ը հիմա արդեն ցուցադրում են ավելի պարզ և լավ որակի լուսանկարներ: Երկրի մակերևույթին հիմա արդեն կարելի է դիտել նաև մանր դետալները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս