Տնական յուղ՝ ռևմատիզմի դեմ

Հոդացավերը, հատկապես՝ ռևմատիզմի պատճառով առաջացած ցավերը, տհաճ են և անհանգստացնող: Հաճախ ցավերից ազատվելու համար, առաջին բանը, որ անում ենք, դեղատուն շտապելն է: Այս ամենն իմանալով՝ healthyfoodteam կայքն առաջարկել է տնական յուղի բաղադրատոմս, որը կհանգստացնի հոդացավերը:

Յուղը բաղկացած է երկու բաղադրիչներից՝ կարմիր չիլի պղպեղից և ձիթապտղի յուղից: Ապացուցված է, որ չիլի պղպեղն արդյունավետ կերպով պայքարում է ռադիկուլիտի, նևրալգիայի, ռևմատիզմի և հոդացավերի դեմ:

Այս յուղը մաքրում է մազանոթները, լավացնում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունն ու ակտիվացնում է մաշկի վերականգնող գործընթացները:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 10 թարմ չիլի պղպեղ
  • 2 բաժակ ձիթայուղ

Պղպեղը լավ լվացեք, սերմերը հեռացրեք, աղացով մանրացրեք: Մոտավորապես մեկ բաժակ աղացած պղպեղ կստանաք: Խառնուրդը տեղափոխեք ապակե տարայի մեջ, ավելացրեք ձիթայուղը: Ամբողջ խառնուրդը դրեք մութ վայրում, թողեք մնա 7 օր: 7 օր անց խառնուրդը քամեք թանզիֆի (марля) միջոցով:

Օրական մի քանի անգամ յուղը քսեք մաշկին. ամեն անգամ, երբ ցավ եք զգում:

Յուղը քսելուց հետո տաք շալ փաթաթեք:

Ժամանակի ընթացքում կարող եք նվազեցնել յուղի օգտագործումը: 1-2 ամիս անց կարող եք նվազեցնել պրոցեդուրան՝ այն դարձնելով շաբաթը մեկ անգամ:

Յուղը պահեք մութ վայրում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Տեսանյութեր

Լրահոս