Բաժիններ՝

Ձգեք փորի մաշկը՝ բնական միջոցներով

Հաճախ ավելորդ քաշից ազատվելուց և երեխա ունենալուց հետո փորի մաշկը թուլանում է: budetezdorovy կայքը ներկայացնում է մի քանի գաղտնիքներ, թե ինչպես կարող եք վերադարձնել մաշկի երբեմնի ձգությունը:

Նախ՝ պետք է հիշել, որ մարզումներից հետո թարմացնող կամ կոնտրաստային լոգանք է պետք ընդունել, սա լավացնում է անոթների վիճակը՝ լայնացնելով և նեղացնելով դրանք: Ընդամենը մեկ ամիս կոնտրաստային լոգանք ընդունելով՝ կնկատեք, որ մաշկի վիճակը լավացել է, այն ձգվել է: Կարող եք նույնիսկ կոպիտ խոզանակով մերսել մաշկն այնքան, մինչև մաշկը կարմրի, սակայն չարաշահել խորհուրդ չի տրվում:

Մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն վերադարձնել մաշկի ձգությունը

1. Քացախով փաթաթումներ

1 բաժակ ջրի մեջ լուծեք 1 ճ/գ 9%-անոց քացախ: Թանզիֆը թրջեք քացախաջրի մեջ և տեղադրեք որովայնի վրա, փաթաթեք սննդային պոլիէթիլենային թաղանթով, թողեք մնա կես ժամ:

2. Խմորասնկով դիմակ

20 գ խմորասնկերը, 5 թ/գ սերուցքը, 5 թ/գ մեղրը խառնեք և ստացված զանգվածը քսեք որովայնին: Նմանատիպ դիմակը սնուցում է մաշկը, ձգում է ծակոտիները, խթանում է արյան շրջանառությունը:

3. Եղինջով դիմակ

2 ճ/գ չոր եղինջի վրա լցրեք 1 բաժակ ջուր, ամբողջը եփեք 10 րոպե: Ապա ստացված զանգվածը սառեցրեք, թանզիֆը թրջեք լուծույթի մեջ և տեղադրեք որովայնին: Թանզիֆի վրա փաթաթեք սննդի պոլիէթիլենային թաղանթ: Դիմակը պետք է մնա 1 ժամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս