
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն ու Ֆրանսիայի հաղթանակը

2016թ. Եվրոպայի առաջնության կազմակերպիչ Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով իռլանդացիների նկատմամբ:
Առաջին խաղակեսի սկզբում արագ գոլի շնորհիվ Իռլանդիայի հավաքականը բացեց խաղի հաշիվը: Հանդիպման գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին սեփական տուգանային հրապարակում Շեյն Լոնգի դեմ Պոլ Պոգբայի թույլ տված խախտումից հետո արդեն 2-րդ րոպեին 11 մետրանոց տուգանային հարված նշանակեց Հուգո Լյորիսի պաշտպանած դարպասին: Ռոբերտ Բրեյդիի հարվածը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:
Ընդմիջումից հետո ֆրանսիացիները շատ արագ կարողացան վերականգնել խաղի հավասարությունն ու առաջ անցան. Անտուան Գրիզմանը չորս րոպեում 2 անգամ գրավեց Դարեն Ռենդոլֆի պաշտպանած դարպասը:
Հիշեցնենք, որ Ֆրանիսայի հավաքականը քառորդ եզրափակիչում կհանդիպի Անգլիա – Իսլանդիա հանդիպման հաղթողի հետ:
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
Ֆրանսիա – Իռլանդիա՝ 2:1
Անտուան Գրիզման, 57, 61 – Ռոբերտ Բրեյդի, 2, 11մ