
Փլուզում Գյումրիում

Tsayg.am. Հունիսի 22-ին, ժամը 11.14 -ին տեղեկություն է ստացվել, որ Ղորղանյան փողոցի տներից մեկի ծածկը փլուզվել է, առկա է հետագա փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է չբնակեցված տան հյուրասենյակի փայտյա ծածկը (մոտ 4 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժին: