
Դդմի սերմերի և ձվի կեղևի միջոցով ազատվեք սպիներից

Ժողովրդական ասացվածքն ասում է, որ սպիները գեղեցկացնում են տղամարդուն: Ցավոք, սպիներ ունեն ոչ միայն ուժեղ սեռի ներկայացուցիչները: Ավելին, կանայք առավել հաճախ են մաշկային խնդիրներ ունենում, քանի որ կանանց մոտ սպիներ ի հայտ են գալիս նաև կեսարյան հատումով ծննդաբերությունից հետո կամ հղիության ժամանակ մաշկային ձգումների արդյունքում:
Takprosto կայքն առաջարկում է տնական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել սպիներից, ինչպես նաև կվերացնի մաշկի ձգվածության արդյունքում հայտնված բծերը:
Բաղադրություն
- Դդմի սերմեր
- Ձվի կեղև
- Ձիթապտղի կամ նշի յուղ
Պատրաստման եղանակը
Նախօրոք չորացրած և մաքրած դդմի սերմերը մանրացրեք և խառնեք ձվի աղացած կեղևով՝ 1:1 հարաբերությամբ: Ապա խառնուրդին ավելացրեք այնքան ձիթապտղի յուղ, որ պինդ խյուսանման զանգված ստանաք:
Ստացված խյուսն օրական 2 անգամ քսեք սպիներին: Վրայից կպչուն ժապավեն ամրացրեք և փաթաթեք վիրակապով: Պրոցեդուրան պետք է կատարել մեկ ամիս շարունակ, տարբերությունն արդեն 2 շաբաթ անց ակնհայտ կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը