Բաժիններ՝

Մեքենայի լիցքավորման գները Երևանում և ՀՀ այլ քաղաքներում

Չնայած ՀՀ փոքր տարածքին, շատ ապրանքների գներ տարբեր մարզերում և քաղաքներում ապրանքների գները երբեմն այնպես են տարբերվում, որ կարող է թվալ, խոսքը տարբեր երկրների մասին է։

Բացառություն չեն անգամ այնպիսի ստանդարտացված ապրանքներն, ինչպիսիք են բենզինը, դիզվառելիքը և մեքենաների լիցքավորման բնական գազը։

Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մայիսին ավտոլիցքավորման կայաններում վաճառվող 1 լիտր բենզինի ամենացածր գինը Արտաշատում է՝ 366 դրամ, ամենաբարձրը Կապանում՝ 388.8 դրամ։

Դիզվառելիքի մեկ լիտրը Արտաշատում 316 դրամ է, Եղեգնաձորում՝ 354.3 դրամ։

Կարդացեք նաև

ԱԳԼՃԿ-ներում վաճառվող բնական գազը նույնպես ամենաէժանն Արտաշատում է՝ 1 խմ-ը 168.9 դրամ,  Եղեգնաձորում՝ 200 դրամ։

licqavorum

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս