Ռեհանը պաշտպանում է ԴՆԹ-ն և ունի հակաբակտերիալ նշանակություն
Ռեհանի տերևները շատ նման են անանուխի տերևներին: Այս կանաչին առավել հաճախ օգտագործվում է՝ որպես համեմունք: Սակայն քչերը գիտեն, թե որքան օգտակար է ռեհանը:
Ձեզ ենք ներկայացնում 3 կարևոր պատճառ, թե ինչու է պետք ամեն օր ռեհան ուտել:
1. Ռեհանը պաշտպանում է ԴՆԹ-ն և ունի հակաբակտերիալ նշանակություն
Ռեհանը պարունակում է ակտիվ ֆլավոնոիդներ, որոնք պաշտպանում են բջիջները: Օրիենտինն ու վիցենինը, որոնք առկա են ռեհանի բաղադրության մեջ, պաշտպանում են բջիջներն ու քրոմոսոմները ճառագայթումից: Ռեհանն իր բաղադրության մեջ առկա յուղերի հաշվին համարվում է ամենահզոր հակաբակտերիալ բույսերից մեկը:
2. Ռեհանն ունի հակաբորբոքային ազդեցություն
Ռեհանի բաղադրության մեջ մտնող էվգենոլ յուղը կանխարգելում է ցիկլոօքսիգենեզ կոչվող էնզիմի ակտիվ գործունեությունը: Այդ իսկ պատճառով, ռեհանը հրաշալի է այնպիսի բորբոքային խնդիրների դեպքում, ինչպիսին է ռևմատոիդ արթրիտը:
3. Ռեհանը պարունակում է սննդարար տարրեր, որոնք անհրաժեշտ են սրտանոթային համակարգին
Ռեհանը վիտամին A-ի աղբյուր է, որը պարունակում է բետա-կարոտին և հզոր հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են արյունատար անոթների պատերը ստեղծող բջիջներն ազատ ռադիկալների ներգործությունից: Այս սննդարար տարրերն օգնում են օրգանիզմին կարգավորել խոլեստերինի մակարդակը: Ռեհանը նաև պարունակում է մագնեզիում, որը լավացնում է սրտանոթային համակարգի վիճակը: Բացի այդ՝ կարգավորելով խոլեստերինի մակարդակն ու արյան մեջ գլյուկոզան, ռեհանը պաշտպանում է օրգանիզմը շաքարախտից:
Բացի այս ամենը, ռեհանը նաև՝
- հանգստացնում է դեմքի կարմրությունը,
- Հանգստացնում է սթրեսը,
- Բուժում է մաշկը:
https://www.youtube.com/watch?v=BBqA0B88Xh8
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: