Բաժիններ՝

Մեկ շաբաթում ազատվեք 3 կիլոգրամից

Կոճապղպեղի արմատն ունի մի շարք օգտակար հատկանիշներ. այն կարգավորում է ճնշումը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, խթանում է նյութափոխանակությունը, ունի հականեխիչ ազդեցություն, ինչպես նաև՝ օգնում է արագ նիհարել:

Կիտրոնն իր հերթին՝ չի զիջում կոճապղպեղին: Այն պարունակում է բազմաթիվ թթուներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը, ինչպես նաև՝ վիտամին C, որն ամենահզոր հակաօքսիդանտն է:

Կոճապղպեղի և կիտրոնի հյութը սուր համ ունի, այդ իսկ պատճառով բոլոր նրանց, ովքեր երբեք չեն խմել այս հյութից, խորհուրդ է տրվում զգույշ օգտագործել այն: Լավ կլինի սկսել օրական 100 գ չափաքանակից՝ ուտելուց կես ժամ առաջ:

Ինչպե՞ս նիհարել մեկ շաբաթում

Եթե ցանկանում եք մեկ շաբաթում ազատվել անցանկալի մի քանի կիլոգրամներից, ապա takprosto կայքի առաջարկած ըմպելիքը ձեզ համար է:

Բաղադրություն

  • 2 լ ջուր
  • 100 գ անանուխ
  • 2 կիտրոն
  • 10 գ աղացած կոճապղպեղ

Ջուրը նախօրոք եռացրեք և հասցրեք սենյակային ջերմաստիճանի:

Կոճապղպեղի արմատը քերեք, կտրատեք անանուխն ու քամեք կիտրոնի հյութը:

Կոճապղպեղն ավելացրեք կիտրոնի հյութին և անանուխի ջրին: Թողեք ըմպելիքը թրմվի 2-3 ժամ:

Հյութը քամեք և դրեք սառնարանը, թողեք մնա ևս 1 ժամ:

Հյութը պետք է խմել ամեն անգամ ուտելուց կես ժամ առաջ՝ 200 գրամ չափաքանակով: Կուրսը տևում է 7 օր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս