Ձվի սպիտակուցով և մեղրով դիմակ
Եթե հոգնել եք մաշկային խնդիրներից, ապա խորհուրդ ենք տալիս օգտագործել naturalremediesteam կայքի առաջարկած դիմակը: Այս դիմակը փորձելուց անմիջապես հետո, կնկատեք, թե ինչպես է դեմքի մաշկը լավացել: Բացի այն, որ այս դիմակը չափազանց արդյունավետ է, այն նաև մատչելի է և հասանելի:
Դիմակն օգնում է ազատվել սև կետերից, սպիտակեցնում է մաշկի գույնն ու խոնավեցնում է այն:
Բաղադրություն
- 1 ձվի սպիտակուց
- 2 ճ/գ կիտրոնի հյութ
- Կես ճ/գ մեղր
Փոքր տարայի մեջ լցրեք 2 ճ/գ կիտրոնի հյութն ու ձվի սպիտակուցը, լավ խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ապա ավելացրեք մեղրն ու կրկին լավ խառնեք:
Նախ՝ պետք է դեմքը նախապատրաստել այս դիմակի համար:
Դեմքը տաք ջրով լվացեք, որպեսզի ծակոտիները լայնանան, այդպես դիմակի ազդեցությունն առավել արդյունավետ կլինի: Ապա, դեմքը մաքրելուց հետո, դիմակը քսեք դեմքին: Խուսափեք աչքերի և բերանի հատվածներից: Թողեք դիմակը մնա դեմքին մոտավորապես 10-15 րոպե, որից հետո լվացրեք սառը ջրով: Պետք չէ դեմքը տրորել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը