Բաժիններ՝

15 րոպեի ընթացքում երիտասարդացրեք դեմքի մաշկը

Բոլոր կանայք ցանկանում են երիտասարդ տեսք ունենալ, և այդ նպատակով դիմում են տարատեսակ քսուքների: Սակայն միշտ չէ, որ այս քսուքներն արդյունավետ են լինում: Այս ամենը հաշվի առնելով՝ ձեզ ենք ներկայացնում տնական դիմակների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն հասնել ձեր ցանկալի արդյունքին:

Երիտասարդացնող դիմակները պետք է դնել շաբաթը 2-3 անգամ:

1. Վարսակի փաթիլներով դիմակ

3-4 ճ/գ փաթիլների վրա եռացրած կաթ կամ սերուցք լցրեք: Ստացված խառնուրդը քսեք դեմքին, թողեք մնա 15-20 րոպե: Ապա մաքրեք դիմակը տաք ջրով: Այս դիմակը կփափկեցնի չոր և կոշտացած մաշկը:

2. Կեֆիրով դիմակ

Պրոցեդուրայի համար ձեզ անհրաժեշտ է 100-200 մլ յուղոտ կեֆիր: 15-20 րոպե մի քանի անգամ լվացրեք դեմքը ձեր նախընտրած ֆիրմայի կաթնամթերքով: Ապա լվացվեք տաք ջրով:

3. Կաթնաշոռի դիմակ

2 ճ/գ կաթնաշոռը, 2 ճ/գ գազարի հյութը, 2 ճ/գ ձիթապտղի յուղն ու 2 ճ/գ կաթը լավ խառնեք: Ստացված խառնուրդը հաստ շերտով քսեք դեմքին: Պահեք 15 րոպե, ապա լվացրեք գոլ ջրով:

4. Մեղրով դիմակ

2 ճ/գ մեղրը խառնեք 1 ճ/գ վարսակի փաթիլներով, ավելացրեք 2 թ/գ կաթ: Խառնուրդը քսեք դեմքին և պահեք 15-20 րոպե:

5. Բանանով դիմակ

Մեկ հատ միջին բանանը տրորեք, ավելացրեք 1 թ/գ սնուցող քսուք, 1 թ/գ ձիթապտղի յուղ, կես թեյի գդալ կիտրոնի հյութ: Ամբողջը լավ խառնեք: Ստացված խառնուրդը քսեք դեմքին, թողեք մնա 15-20 րոպե: Դիմակը մաքրեք տաք ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս