Բաժիններ՝

Ջուր խմելու պատրվակով մտել է բնակարան, բութ գործիքով հարվածել տանտիրոջ գլխին և փորձել խեղդել

Հունիսի 4-ին, ժամը 9.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1955 թ. ծնված Էդիկ Պ.-ն և հայտնել, որ նշված բնակարանում հարձակվել են իր վրա, սպանություն է կատարվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 9-ին, 1950 թ. ծնված Մանվել Գ.-ն ջուր խմելու պատրվակով մտել է Էդիկ Պ.-ի բնակարան, բութ գործիքով հարվածել նրա գլխին` և ընկնելուն պես փորձել է ձեռքերով խեղդել:
Նշանակվել է ԴԲՓ:

Մանվել Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս