Բաժիններ՝

Չինացի ներդրողները ձեռք են բերել «Ինտերը»

Էրիկ Տոխիրի դարաշրջանն ավարտվեց:

«Suning Group-ը պաշտոնապես ձեռք է բերել Միլանի «Ինտերը»»,- այս մասին հաղորդվել է այդ նույն կոնսորցիումին պատկանող «Ցզյանսու Սունին» ակումբի թվիթերյան էջում:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, երկուշաբթի Suning Group-ը և «Ինտերը» պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին, որը գնահատվում է 750 մլն եվրո: Չինացի ներդրողներին կանցնի ակումբի մասնաբաժինների մոտ 70 տոկոսը:

2015-16 մրցաշրջանն «Ինտերն» ավարտել է 4-րդ հորիզոնականում:

Ակումբը ղեկավարում էր ինդոնեզիացի գործարար Էրիկ Տոխիրը, ով գնել է «Ինտերը» 2013 թվականին:

Չինացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Միլանի» նկատմամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930