Բաժիններ՝

ԼՂՀ ոստիկանապետի տեղակալը կոնկրետ հանձնարարականներ է տվել

Նախօրեին ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության քննիչների և տարածքային ստորաբաժանումների հետաքննիչների հետ։

ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` խորհրդակցության օրակարգը նվիրված էր «Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննությանը», որի վերաբերյալ զեկույցը ներկայացրել է ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը։

Հիմնական զեկուցողը ներկայացրել է ԼՂՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերին համապատասխան կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների բնորոշումը և այդպիսի հանցագործությունների նախաքննության առանձնահատկությունները, ինչպես նաև վարույթում գտնվող քրեական գործերի ամփոփ նկարագրությունն ու քննության ընթացքը։

Ոստիկանության պետի տեղակալը, առանձին-առանձին վերլուծության ենթարկելով կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները, կոնկրետ ուղղություններով հանձնարարականներ է տվել քննիչներին։

Որպես էական ձեռքբերում՝ կարևորելով քրեական գործերի նախաքննությունը օրենքով սահմանված ժամկետներում ավարտելու հանգամանքը, ոստիկանության պետի առաջին տեղակալը ներկաների ուշադրությունը հրավիրել է նախաքննության որակի կատարելագործման, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս