Բաժիններ՝

Պաղպաղակի թանկացման մասին ճապոնական հոլովակը միլիոնավոր դիտում է ունեցել

Akagi Nyugyo Co Ltd պաղպաղակի ճապոնական արտադրողն իր հաճախորդներից ներողություն է խնդրել այն բանի համար, որ 1991 թվանկանից իր վեր առաջին անգամ բարձրացրել է իր արտադրանքի գինը: Խոսքը տարբեր համերով (օրինակ՝ կարտոֆիլի, սպագետիի կամ արգանակի) Garigari-kun էսկիմոյի մասին է, որը թանկացել է 9 ցենտով:

Մարտի 31-ին ցանցում հոլովակի հայտնվելու պահից ի վեր այն դիտել են միլիոնավոր: 1-րոպեանոց տեսահոլովակում հնչում է ճապոնական երաժշտություն, որը գրվել է հատուկ դրա համար, իսկ ընկերության ղեկավարությունը խոնարհվում է՝ ի նշան ներողության:

Garigari-kun-ի թողարկումն սկսվել է 1981 թվականին, նրա նպատակային լսարանը ճապոնացի դպրոցականներն էին: Ներկայում ընկերությունն օրական վաճառում է չորս միլիարդ բաժին պաղպաղակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս