Բաժիններ՝

Ռիհաննան կոսմետիկայի սեփական շարք կթողարկի

Ռիհաննան Fenty սեփական բրենդի ներքո կթողարկի մակիաժի միջոցների հավաքածու: WWD-ի  փոխանցմամբ՝ 28-ամյա ամերիկացի երգչուհին LVMH ընկերության հետ 10 մլն դոլարի պարտավորագիր է կնքել: Սպասվում է, որ շարքը կթողարկվի 2017 թվականին. թե հատկապես ինչ կոսմետիկա է ներկայացվելու՝ առայժմ չի նշվում:

Ռիհաննան արդեն կոսմետիկա ստեղծելու փորձ ունի: 2013 թվականին նա շրթներկ է թողարկել M.A.C.-ի համար: Կարմիր անփայլ երանգն ստացել է RiRi Woo անվանումը:

2014 թվականից Ռիհաննան զբաղեցնում է Puma մարզական բրենդի կրեատիվ տնօրենի պաշտոնը:

LVMH-ը ֆրանսիական անդրազգային ընկերություն է. այն ներառում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ Louis Vuitton-ը, Givenchy-ն, Guerlain-ը, Chaumet-ը, Moսt & Chandon-ը եւ ուրիշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս