Զարդերը փայլեցնող տնական լուծույթ
Զարդերը ոչ միայն գեղեցկացնում են մարդուն, այլև՝ ինքնավստահության զգացում են հաղորդում: Սակայն, ցավոք, ժամանակի ընթացքում զարդերը կորցնում են իրենց բնական փայլն ու խամրում են:
Այս դեպքում խորհուրդ ենք տալիս փայլեցնել ձեր սիրելի զարդերը տնային պայմաններում: vajnoe կայքը ներկայացնում է հեշտ պատրաստվող միջոց, որը կփայլեցնի ձեր զարդերն ու կվերադարձնի դրանց երբեմնի գեղեցիկ տեսքը:
Լուծույթի բաղադրություն
- 1 ճ/գ աղ
- 1 ճ/գ սոդա
- 1 ճ/գ ամանի հեղուկ
- 1 բաժակ ջուր
- Ալյումինե փայլաթիթեղ (фольга)
Միկրոալիքային վառարանի մեջ 2 րոպե տաքացրեք ջուրը: Ապա փայլաթիթեղի մի կտորը դրեք ափսեի կամ բաժակի հատակին: Այդ տարայի մեջ լցրեք տաքացրած ջուրը և ավելացրեք աղը, սոդան և ամանի հեղուկը: Ստացված լուծույթի մեջ դրեք զարդերը, թողեք մնան 10-15 րոպե:
Վերջում զարդերը սրբեք սրբիչով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը