
Նեղացրեք ծակոտիները սպիտակ կավի միջոցով

Յուղոտ մաշկ ունեցող շատ կանայք և աղջիկներ առերեսվում են այնպիսի խնդրի հետ, ինչպիսին է դեմքի մաշկի ծակոտիների լայնացումը: Ծակոտիները միշտ չէ, որ ստացվում է թաքցնել հարդարման միջոցով, այս պարագայում քսուքները պարզապես լցնում են ծակոտիներն ու խցանում են դրանք:
Հաճախ լայն ծակոտիները վատ էկոլոգիայի, անառողջ սննդի կամ անորակ կոսմետիկ միջոցների արդյունք են: Պետք է հասկանալ, որ ամբողջովին այս խնդրից ազատվել ուղղակի անհնար է, սակայն լայն ծակոտիները նեղացնելն ու մաշկի մեռած բջիջներից ազատվելը հեշտ է:
Այստեղ ձեզ օգնության կհասնեն սպիտակ կավից դիմակները:
Կուրսը սկսելուց առաջ անհրաժեշտ է մաքրել մաշկը, քանի որ խցանված ծակոտիները նեղացնելն անհնար է: Կանոնավոր կերպով մաշկի փիլինգ կատարեք և ոչ մի դեպքում մի լվացվեք տաք ջրով:
Ձեզ ենք ներկայացնում սպիտակ կավից դիմակ, որը կօգնի նեղացնել ծակոտիներն ու մաքրել ամբողջ դեմքը:
Բաղադրություն
- 2 թ/գ սպիտակ կավ
- Ջուր
- 1 թ/գ ալոէի հյութ
Սպիտակ կավը խառնեք ալոէի հյութով: Ապա դանդաղորեն ավելացրեք ջուրն ու խառնուրդը դարձրեք համասեռ մասսա: Ստացված դիմակը քսեք դեմքին և թողեք մնա 15 րոպե: Դիմակը մաքրեք երիցուկի հյութով:
Սպիտակ կավն ուղղակի հրաշքներ է գործում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը