Բաժիններ՝

Օսլայով դիմակ

Եթե դեմքի վրա մանր կնճիռներ եք նկատել և ցանկանում եք ազատվել դրանցից, ապա vajnoe կայքն առաջարկում է օսլայից դիմակ, որի ազդեցությունը կարելի է համեմատել բոտեքսի ազդեցության հետ:

Դիմակի հիմքում ընկած է կարտոֆիլի օսլան:

1 ճ/գ օսլան խառնել 100մլ սառը ջրում, լցնել էմալապատ տարայի մեջ, ավելացնել 500 մլ եռացրած ջուր: Եփեք, մինչև խառնուրդը խտանա:

Ավելացրեք 5 ճ/գ թարմ քամած գազարի հյութ և 1 ճ/գ թթվասեր: Ամբողջը լավ խառնեք:

Բարակ շերտով դիմակը քսեք դեմքին, թողեք մնա 20-25 րոպե:

Դիմակը մաքրեք գոլ ջրով և դեմքի քսուք քսեք:

Մնացած քսուքը կարող եք օգտագործել 3 օրվա ընթացքում: Պահեք սառնարանում:

Այս դիմակը հրաշալի կերպով մաքրում է մանր կնճիռները, խոնավեցնում է դեմքի մաշկը: Առավել լավ արդյունքի համար դիմակը քսեք 3 օր շարունակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս