Բաժիններ՝

Կնճիռների դեմ հայտնի քսուք

Դեռևս հին ժամանակներից կանայք միշտ պայքարել են կնճիռների դեմ. դրանք ոչ միայն տգեղ են, այլև՝ մատնում են կնոջ տարիքը: Կնճիռներից ազատվելու համար կանայք մի շարք բնական դիմակներ են օգտագործել, որոնք օգնել են հասնել ցանկալի արդյունքի: Հաշվի առնելով այս ամենը՝ ognov կայքն առաջարկում է տնական մի դիմակ, որը կօգնի ազատվել այդ խնդրից:

Դիմակը շատ հեշտ է պատրաստել, սակայն պետք է հաշվի առնել, որ երկար ժամանակ է պետք, որպեսզի մաշկն ամբողջությամբ ներծծի դիմակը: Հենց այս պարզ պատճառով այն պետք է քսել դեմքին քնելուց 2 ժամ առաջ: Առաջին արդյունքները կտեսնեք 3 օր հետո:

Դիմակի բաղադրությունը

  • Ձվի կես դեղնուց
  • 2 թ/գ նշի յուղ
  • 1 թ/գ ծովի կերակրի աղ
  • 2 թ/գ երիցուկի թուրմ
  • 5 թ/գ մեղր
  • 2 թ/գ վազելին

Բոլոր բաղադրիչները լավ խառնեք՝ մինչև միասեռ զանգված ստանաք:

Կարդացեք նաև

Զգույշ մերսող շարժումներով դիմակը քսեք դեմքին: 30 րոպե անց դիմակի մնացորդները մաքրեք բամբակով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս