«Մենք այն ենք, ինչ ուտում ենք». Հովակիմ Զաքարյան
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր աղիներում բակտերիաների մի հսկա թագավորություն է ապրում: Բազմաթիվ տեսակի բակտերիաներ, որոնց ընդհանուր թիվն ավելի մեծ է մեր սեփական բջիջների քանակից: Այս բակտերիաները կարգավորում են մարսողական գործընթացը, ազդում են իմունային և նույնիսկ նյարդային համակարգի վրա:
Արդյո՞ք աղիների բակտերիաների տարբեր մարդկանց մոտ տարբեր են: Ժերան Ռաեսի գիտական խումբը ուսումնասիրել է աղիներում բնակվող 664 ցեղի բակտերիա: Պարզվում է, որ տարբեր ազգությունների մոտ այդ 664-ից միայն 14 են ընդհանուր, սակայն այդ 14 տարբեր ցեղի բակտերիաները կազմում են աղիքային միկրոֆլորայի բակտերիաների շուրջ 72%: Հետաքրքիր է, որ տարբեր ազգերի սննդակարգը էապես ազդում է իրենց բակտերիաների բազմազանության վրա:Ռաեսի խումբը նկարագրել է նաև 120-ից ավել գործոններ, հիմնականում սննդային, որոնք ազդում են բակտերիաների վրա: Միրգը, բանջարեղենը, թեյը, սուրճը, յոգուրտները, գինին ունեն դրական ազդեցություն բակտերիաների վրա, իսկ ածխաջրերով հարուստ սնունդը, տարբեր գազավորված խմիչքները, չիպսերը, ֆաստֆունդը՝ բացասական:
Հետևաբար մենք այն ենք, ինչ ուտում ենք, մեր բակտերիաներն էլ այն են, ինչ մենք ենք ուտում»: