Հենրիխ Մխիթարյանը «FIFA 16»-ի շաբաթվա թիմում է ընդգրկվել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «FIFA 16» համակարգչային խաղի շաբաթվա խորհրդանշական հավաքականի կազմում:
Մխիթարյանը, Գերմանիայի «Բունդեսլիգա»-ի առաջնության 31-րդ տուրում գրավելով «Շտուտգարտ&ra quo;-ի դարպասը և գոլային փոխանցում կատարելով, բավականին լավացրել է իր հմտությունները խաղային սիմուլյատորում՝ գրանցելով 85 արդյունք:
Համակարգչային խաղեր ստեղծող «EA Sports» ընկերության կողմից Մխիթարյանը ներկայացվել է որպես ամենամեծ առաջընթաց կատարած ֆուտբոլիստ: Հայ ֆուտբոլիստը հնարավորություն է ստացել հանրությանը ներկայացնելու սեփական թարմացված հաշիվը:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 49 հանդիպման, խփել է 23 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում: