Բաժիններ՝

Նաոմի Քեմփբելն ասել է, որ մաշկի գույնի պատճառով վերապրել է նորաձևության «տարածքամոլությունը»

1988թ. օգոստոսին Նաոմի Քեմփբելը դարձել է առաջին սևամորթ մոդելը, ով հայտնվել է ֆրանսիական Vogue ամսագրի շապիկին: Սկզբում նրան թվում էր, որ դա անհնար կլինի:

«Ես երբեք չեմ օգտագործել «ռասիզմ» բառը: Ես այդ բառը կլիշե եմ համարում և չեմ ուզում այն օգտագործել որպես արդարացում,- ասել է Քեմփբելը:

Ես դա անվանում եմ «տարածքամոլություն», որտեղ մարդիկ ունեն որոշակի տարածք և կանգնում են իրենց հողի վրա ու չեն պատրաստվում փոխել սեփական տեսակետները. դա է նրանց կարծիքը»:

Նաոմի Քեմփբելը պատմել է, թե ինչպես է սկսել համագործակցել Vogue ամսագրի հետ:

«Յուրաքանչյուր մարտահրավերից հետո ես ավելի եմ ուժեղանում: Իմ բոլոր ընկերները նկարահանվել էին ֆրանսիական Vogue ամսագրի շապիկի համար և ես մտածեցի. «Իսկ ինչու՞ չեմ կարող ես էլ դա անել»:

Սկզբում նրանք մերժեցին` ասելով ոչ, քանի որ երբեք իմ նման մոդելի հետ չէին համագործակցել: Այդ ժամանակ որոշեցի դիմել իմ լավ ընկերոջը` Իվ Սեն Լորանին: Ես նրա պայմանագրային մոդելն էի: Խնդրեցի նրան շտկել իրադրությունը և նա արեց դա: Ահա թե ինչպես է ամեն ինչ սկսվել»:

Նաոմի Քեմփբելը 30 տարվա իր կարիերայի ընթացքում պայքարել է նորաձևության ոլորտում բազմազանության հաստատման համար.

«Ես միշտ պայքարել եմ երիտասարդ մոդելների գույնի համար և երբ ես ասում եմ գույն, ես ի նկատի ունեմ դրա բոլոր երանգները և ծագումը:

Սա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկին ասում եմ «ռասիստ»: Ես պարզապես փորձում եմ հիշեցնել, որ կարելի է աշխատանքի մեջ ներառել ավելի շատ «գույներ»: Ես հուսով եմ, որ մենք շուտով ավելի հաճախ նման դեպքերի ականատեսը կլինենք»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս