Բաժիններ՝

2016 թվականի ամենագեղեցիկ կինը Ջենիֆեր Էնիսթոնն է. People

People հանդեսը ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին ճանաչել է աշխարհում 2016 թվականի ամենագեղեցիկ կինը:

Նշվում է, որ 47-ամյա Էնիսթոնն զբաղվում է առողջ ապրելակերպի քարոզչությամբ: Կինոաստղը շաբաթական շուրջ 6 ժամ նվիրում է սպորտին: Էնիսթոնը նաեւ հետեւում է սննդակարգին՝ դրանից բացառելով ֆասթ-ֆուդը: Գեղեցկության բաղադրիչների թվում դերասանուհին նշել է ներքին վստահությունը, հանգստությունը, բարությունն ու ազնվությունը:

«Ընդունեք մարտահրավերները եւ ոչ մի բանի համար մի ափսոսացեք: Ինքներդ ձեզ անհաջողակ մի համարեք եւ թույլ մի տվեք շրջապատողներին քննադատել ձեր կյանքը, ստիպել ձեզ ճնշված զգալ»,- ասել է Էնիսթոնը հանդեսին տված հարցազրույցում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930