Բաժիններ՝

3 տարեկան Անժելն Արցախի իրենց տունն էր հիշել, լացում էր, որ ետ գնան

asparez.am. Ապրիլի 1-ի լուս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժի սկսած եւ չորս օր շարունակվող մարտական լայնամաշտաբ գործողությունները հայկական պաշտպանության բանակի կողմից համապատասխան հակահարվածի արժանացան, ծանր կորուստներ կրելով՝ թշնամին ետ շպրտվեց: Այդ օերին Թալիշի եւ Մարտակերտի շրջանի բնակիչները տեղափոխվեցին ավելի խաղաղ բակավայրեր: Աղդամի հարեւանությամբ գտնվող Նոր Մարաղա գյուղից մի քանի ընտանիք հասել են մինչեւ Գյումրի: Նոր Մարաղան սահմանամերձ գյուղ է՝ մոտ 350 հոգի բնակչությամբ եւ 1292 հա հարթավայաին տարածքով, որից 1103-ը գյուղատնտեսական նշանակության են:

Նոր Մարաղայի մշտական բնակիչներից միայն կանայք եւ երեխաներն են եկել, վճռական են, ասում են՝ Գյումրուց անպայման ետ ենք գնալու, մեր տունը, հայրենիքը թշնամուն չենք թողնելու: Այս օրերին գյուղի տղամարդիկ բարձրացել եւ շարունակում են մնալ հակամարտության շփման գծում:

Arcax-gyumri-2

-Կռիվները որ սկսվեցին, մեր գյուղի ավտոներով գնացինք Ստեփանակերտ, այնտեղից՝ Երեւան ու գազելով եկանք Գյումրի: Կրակոցներ միշտ էլ կան, բայց զոհեր չեն եղել մեր մոտ: Կրակոցների ձայնը բարձր է, վախենում ենք: Դրա համար գյուղի կանայք երեխաների հետ դուրս են եկել, ամենքը մի տեղ գնացել են: Հիմա գյուղում մնացել են միայն տղամարդիկ,-ասում է Անի Գրիգորյանը:

Անին Հայաստան 3 քույրերի եւ իրենց անչափահաս երեխաների հետ է եկել: Երկուսը Գյումրիում են հաստատվել. մնում են այստեղի հայրական տանը (աղջիկների հայրը Արցախից Գյումրի եկել էր դեռ 1992 թվականից), մյուս երկուսն էլ Երեւանում են ապաստան գտել:

Arcax-Gyumri-3

– Չորսս էլ Նոր Մարաղա գյուղում ենք ամուսնացած, միասին եկել ենք: Երկուսս մնում ենք պապայիս տանը, մյուս երկուսը Երեւան՝ մյուս քրոջս տանն են: Մեծ քուրս երեք էրեխու հետ է, փոքրը՝ մեկի, իմը երեք հատ է, հեսա 4-րդ էլ ծնվում է, էն մյուսինն էլ՝չորս: Մնալու ենք էնքան, որ զանգեն, ասեն` խախանդվել է, հելնենք, գնանք: Հիմա զանգում եմ ամուսնուս, ասում է, որ մեկ-մեկ էլի գյուղի ուղղությամբ կրակում են,-ասում է կինը:

Նրանք գյուղից ոչինչ չեն բերել: Ամբողջ ունեցվածքը թողել են այնտեղ:

Arcax-Gyumri-7

-Անասուն ենք պահում, հող ենք մշակում, յոլա գնալ լինում է: Ոչինչ չենք բերել, լրիվ մնացել է: Մի քանի շորեր ենք վերցրել ու վերջ: Անասունը, ապրանքը լրիվ մնացել է: Ամուսինս մեկ-մեկ դիրքերից իջնում, գնում է նայում է,-եզրափակում է զրուցակիցս:

Գյումրիում ապրելու մտքի հետ երեքամյա Անժելն էլ չի համակերպվել: Հայրենի գյուղի մասին զրույցը լսելուն պես՝ սկսեց լացել, տուն էր ուզում գնալ, հայրիկին էր կարոտել…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս