«ԼՂ հակամարտության սրացումը կարող է ձեռնտու լինել միայն Պուտինին. կարևորը, որ նա միշտ նստի մեծ քաղաքականության սեղանի շուրջ՝ ոտքերը դրած նույն այդ սեղանին». Անդրեյ Պիոնտկովսկի

Ռուս քաղաքագետ և հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին «Ապոստրոֆին» տված զրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը, որին զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ, կարող է ձեռնտու լինել միայն Կրեմլին, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված չեն հակամարտության էսկալացիայով:

Այսպես, փորձագետը կարծում է, թե Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ռազմական տեսակետից «պատային» իրավիճակ: Հայաստանը շրջանում ստեղծել է պաշտպանական լուրջ գիծ, որը ճեղքել, ցանկացած պատրաստվածության դեպքում, շատ դժվար կլինի: Բացի այդ՝ հենց հայկական կողմը չի հավակնում հետագա ընդլայնման:

Ելնելով դրանից՝ Պիոնտկովսկին կարծում է, որ տվյալ իրավիճակում հարկավոր է որոնել երրորդ կողմի շահագրգռությունը:

«Ռուսական ԶԼՄ-ները հուշում են, որ դա Թուրքիան է, որը «Մեծն, ծնկից բարձրացող Ռուսաստանին» կեղտոտելու համար Ադրբեջանին դրդել է ևս մեկ ճակատ բացել Հայաստանի դեմ: Իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի դաշնակիցն է, նշանակում է՝ ճակատ է բացվել նաև Ռուսաստանի դեմ: Սակայն դժվար է հավատալ, որ Ադրբեջանն այդքան հեշտորեն կտրվեր այդքան ռիսկային ավանտյուրաների՝ հանուն Էրդողանի ինչ-որ հավակնությունների»,- ասել է Պիոնտկովսկին:

Կարդացեք նաև

«Ինձ, այնուամենայնիվ, թվում է, թե այս սրացմամբ ավելի շահագրգռված է Մոսկվան: Վլադիմիր Պուտինը՝ որպես մեծագույն խաղաղարար, արդեն իր ծառայություններն է առաջարկել այդ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, առավել ևս, որ այդ խաղաղարարությունը նրան հնարավորություն կտա միանգամայն բաց, նույն՝ ականջները թափահարող արևմտյան գերտերությունների համաձայնությամբ՝ զորքեր մտցնել հակամարտող կողմերի բաժանարար գիծ: Իսկ սա արդեն պարզապես վերահսկողություն չէ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, որը Մոսկվան զգալիորեն ունի, այլ նաև Վրաստանի նկատմամբ է: Միանգամից խնդիր է առաջանում՝ շարունակել միջանցքը դեպի Գյումրիի ռուսական բազա, ու այդ միջանցքն ընկած է Վրաստանի տարածքով»,- բացատրել է ռուս փորձագետը:

Պիոնտկովսկին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը բացատրում է նաև Վրաստանի կայանալիք ընտրություններով, որոնցում միանգամայն կարող է պարտվել ռուսամետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը:

«Պատասխանելով դասական հարցին, թե՝ «ում է դա ձեռնտու», ես հակված եմ ենթադրել, թե դա ձեռնտու է միայն Պուտինին, որ որերորդ անգամ հայտարարի իրեն՝ որպես մեծագույն խաղաղարար: Պուտինին հարկավոր է ողջ ժամանակ երևալ հեռուստացույցով՝ որպես գլոբալ քաղաքականության «հարց լուծող», որպեսզի նա կամ պատերազմ վարի, կամ այն դադարեցնի, կամ խաղաղեցնի: Կարևորը, որ նա միշտ նստի մեծ քաղաքականության սեղանի շուրջ՝ ոտքերը դրած նույն այդ սեղանին»,- եզրակացնում է ռուս քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930