
Բորդյուժան ԼՂ հարցը քննարկել է Հայաստանի պաշտպանության նախարարի և ԱԳՆ ղեկավարի հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության իրավիճակի զարգացման դինամիկան, հայտնում է Gazeta.ru-ն:
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի խոսքով՝ քարտուղարությունը ուշադիր հետևում է հակամարտության գոտում իրավիճակին, հայկական կողմից ստանում է անհրաժեշտ ու սպառիչ տեղեկատվություն: