Փալոունը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվություն պահանջել Ալիևից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ֆրենկ Փալոունը կոչ է արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել սանձազերծած հարձակումների համար:

Կոնգրեսականը տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ կատարված թշնամական գործողությունները և կոչ արել անմիջապես թուլացնել լարվածությունը հակամարտության գոտում:

«Ադրբեջանի նախագահ Ալիևի սպառնալից հռետորաբանությունը շարունակաբար խաթարել է 1994թ. հրադադարի պահպանման ջանքերը և բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հարձակումների»,-­ նշել է Ֆրենկ Փալոունը:

Կոնգրեսականը շեշտել է, որ Ալիևը շարունակում է արհամարհել տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով բանակցված կարգավորման միջազգային կոչերը: «Ադրբեջանի կողմից նման ռազմական ճանապարհի որդեգրումն անընդունելի է: Ես կոչ եմ անում Օբամայի վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբին պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից և աշխատել խաղաղության առաջմղման առաջարկների ուղղությամբ»,- նշել է Ֆրենկ Փալոունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930