Նուռը՝ սրտանոթային հիվանդությունների դեմ

Վերջերս արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նռան մզվածքը հրաշալի կերպով կանխարգելում է անոթների խցանումները, որոնք հաճախ հանգեցնում են սրտանոթային հիվանդությունների: Անոթային խցանումները կարող են անոթների պատերի հաստացման պատճառ դառնալ, որն առավել հայտնի է աթերոսկլերոզ անվամբ: Նուռը խթանում է արյան հոսքն ու արդյունավետ կերպով նվազեցնում է բորբոքումներն ու իջեցնում է բարձր ճնշումը:

Այս հրաշալի միրգն իջեցնում է տրիգլիցերիդների մակարդակն ու կանխարգելում է սրտի խնդիրները, ներառյալ՝ սրտի կաթվածը:

Healthyfoodteam կայքը ներկայացնում է մի քանի միջոցներ, թե ինչպես է ազդում նուռն ամբողջ առողջության վրա:

  • Էդինբուրգի համալսարանում վերջերս արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նուռը խթանում է ճարպերի այրման գործընթացը: Ավելին, այն վերացնում է ճարպերի ամենավտանգավոր տեսակը:
  • Նուռը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխարգելում են սրտանոթային հիվանդությունները:
  • Այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը:
  • Մաքրում է անոթները խցանումներից:
  • Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ նռան կանոնավոր օգտագործման դեպքում կանխարգելվում է շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղը, ինչպես նաև՝ շաքարախտը:
  • Նուռը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C:
  • Ունի հակաբորբոքային հատկանիշներ:
  • Նուռը լավ է ատամների համար, քանի որ պարունակում է հակաբակտերիալ տարրեր, որոնք կանխարգելում են ատամնակարիեսի առաջացումը:
  • Հրաշալի կերպով վերականգնում է լյարդի աշխատանքը:
  • Նռան հյութը հղիության ընթացքում խմելով՝ կպաշտպանեք երեխայի ուղեղը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս