
Բոստոնի ցուցահանդեսում ներկայացված են ապագայի նորաձևության տեխնոլոգիաները

Բոստոնի Museum of Fine Arts թանգարանում բացվել է նորաձեւության աշխարհի ինովացիոն տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսը: Այնտեղ ներկայացված ցուցանմուշների մեծ մասն ինժեներների եւ գիտնականների հետ դիզայներների համատեղ ստեղծագործության պտուղներն են, հաղորդում է WWD-ն:
Ցուցահանդեսում ներկայացված են այնպիսի դիզայներների աշխատանքները, ինչպիսիք են՝ Հուսեյն Չալայանը, Ռեի Կավակուբոն, Ալեքսանդր Մաքքուինը, Այրիս վան Հերփենը, Viktor & Rolf դուետը եւ ուրիշներ:
Ցուցանմուշների թվում են՝ բոտիլյոններ, որոնք տպագրված են 3D տպիչով, շրջազգեստ, որը շարժվելիս փոխում է ուրվապատկերը, ինչպես նաեւ հագուստ, որը զարդարված Է պոլիուրեթանային «մարջաններով»:
«Մոդելագործները, գիտնականները, ինժեներները եւ մաթեմատիկոսները հաճախ են իրենց ջանքերը միավորում հագուստ ստեղծելու համար»,-պատմել է թանգարանի հսկիչ Պամելա Պարմալը: Նրա խոսքով՝ Բոստոնը իդեալականորեն համապատասխանում է ինովացիոն տեխնոլոգիաների բնագավառի ձեռքբերումները ցուցադրելու համար: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի սկիզբը: