Ցածր հրաժարագներ՝ Ռոնալդուի և Ռամոսի համար
Մարզական մամուլը շարունակում է խոսել այն մասին, որ «Մադրիդի Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ, հաշվի առնելով թիմի անհաջողությունները, ցանկանում են լքել ակումբը:
Կարծես թե մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեմ չէ հրաժարվել իր առաջատարներից:
Պերեսը համաձայն է 60 մլն եվրոյով բաց թողնել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսից Պերեսը կհրաժարվի 25 մլն եվրո հրաժարագնի դիմաց:
Նախատեսվում է տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել նաև Իսկոյին, կոլումբիացի Խամես Ռոդրիգեսին և գերմանացի Տոնի Կրոսին:
Ըստ իսպանական մամուլի՝ թիմից կհեռանան նաև Պեպեն, Արբելոան,Կազեմիրոն, Դանիլոն և Խեսեն:
Սիրարփի Աղաբաբյան