
Իմաստուն առակ այն մասին, թե որտեղ է թաքնված մեր երջանկությունը

Մի անգամ ծեր կատուն հանդիպեց փիսիկին, որն ընկել էր իր պոչի ետևից: Փիսիկը շրջանագծով վազում էր և ջանում էր բռնել իր պոչը: Ծեր կատուն կանգնել և նայում էր, իսկ փիսիկը դեռ պտտվում էր, ընկնում էր, վեր էր կենում և նորից ընկնում էր պոչի ետևից:
-Ինչու՞ ես ընկել քո պոչի ետևից,- հարցրեց ծեր կատուն:
-Ինձ ասել են, որ իմ պոչը իմ երջանկությունն է: Ես էլ, ահա, փորձում եմ բռնել նրան:
Ծեր կատուն ժպտաց այնպես, ինչպես կարող են դա անել միայն ծեր կատուները և ասաց.
-Երբ ես երիտասարդ էի, ինձ նույնպես ասացին, որ իմ պոչում է իմ երջանկությունը: Ես շատ օրեր վազում էի իմ պոչի ետևից և ջանում էի բռնել այն: Ես չէի ուտում, չէի խմում, այլ միայն վազում էի պոչիս ետևից: Ես ընկնում էի, վեր էի կենում և նորից փորձում էի բռնել պոչս: Ինչ-որ մի պահ ես հուսահատվեցի և գնացի: Ուղղակի գնաց: Եվ գիտե՞ս ինչ հանկարծ նկատեցի:
-Ի՞նչ,- զարմացած հարցրեց փիսիկը:
-Ես նկատեցի, որ ուր էլ գնում եմ, պոչս միշտ գալիս է ինձ հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը