Բաժիններ՝

ԱՄՆ-ում փակված ստարտափ նախագծի հիմնադրի խորհուրդը. «Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ»

Միացյալ Նահանգներում փակված ստարտափներից մեկի հիմնադիրը Baremetrics կայքին պատմել է, թե ինչո՞ւ է ավելի օգտակար ծրագրի արագ փակումը, քան այն փրկելու ուղղությամբ ջանքեր գործադրելը:

Կայքը գրում է, որ Ջոնը (անունը փոխված է) վերջին 2 տարին անցկացրել է ստարտափի վրա աշխատելով: Նախագիծը մեծ չէր, բայց ստանում էր լավ ֆինանսավորում: Մինչ այդ նախագիծը Ջոնը ստեղծել էր մի քանի հաջողված նախագծեր ևս,  և թվում էր, թե ամեն ինչ ընթանում է նախատեսվածի նման:

Սակայն ամիսներ անց նախագծի հաջողությունն անկում է ապրում:

«Դա իմ կարիերայի ամենամեծ սխալն էր: Մեր ստարտափը վերջին ամիսների ընթացքում մահացած էր, բայց ոչ ոք չէր ուզում հասկանալ դա: Վերջապես ես հասկացա՝ պետք է փակենք ընկերությունը»,- նշել է նախագծի հեղինակը:

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ դանդաղ անկումն ամենավատ բանն է, որ կարող է լինել: Ըստ նրա՝ հեղինակներն անընդհատ սխալ որոշումներ են կայացնում, կատարում են նույն քայլերը, բայց սպասում են այլ արդյունքի:

Ջոնն առանձնացրել է 3 կետ, որոնք ստարտափի ձախողման պատճառ են հանդիսանում:

1. Բիզնես-մոդել

Նախագծի հեղինակի խոսքով՝ նախագծի անկման պատճառն այն էր, որ ընթացքում հեղինակները չցանկացան փոխել բիզնես-մոդելը: Մոդելն օգնել է ֆինանսավորման հարցում, բայց ծրագրի գործարկումից հետո խնդիրներ է առաջացրել: Ամիսներ անց միայն նրանք հասկացել են, որ բիզնես-մոդելի փոխելն ուղղակի անհրաժեշտություն է:

2. Ապրանքի կոդերի արտագրում

«Մենք պետք է որոշեինք՝ ինչ անել. ամբողջությամբ արտագրեինք ողջ նախագի՞ծը, ընդարձակեի՞նք այն, թե՞  այն օգտագործեինք՝ որպես հետագա նախագծերի հիմք: Որոշեցինք ամբողջական գործարկել նախագիծը, և դա ամիսներ շարունակ հետին պլան մղեց մեր մյուս բոլոր խնդիրները»,- նշել է Ջոնը:

Նախագծի հեղինակների համոզմամբ՝ նրանք ժամանակը չպետք է վատնեին նախագիծը վերարտադրելու վրա: Հետագայում, բիզնես-մոդելը փորձարկելիս, հասկացան, որ այդքան երկար կոդերը պետք է արտագրվեն ևս մեկ անգամ:

3. Վաճառքի իրականացման մարտավարություն

Նախագծի հեղինակները պատմում են, որ իրենք աշխատում էին պայմանագրեր կնքել միայն խոշոր ընկերությունների հետ և ուշադրություն չէին դարձնում միջիններին: «Մենք պետք է զբաղվեինք 2 կողմերով միաժամանակ: Դրա փոխարեն՝ մենք բոլոր «ձվերը տեղավորեցինք մեկ  արկղի մեջ»: Մեծ կազմակերպությունները վաճառքի երկարաժամկետության պատճառով այնքան էլ կայուն չեն: 3 անգամ մենք խոշոր կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքեցինք, բայց 3 անգամն էլ նրանք վերջին պահին հրաժարվեցին այդ պայմանագրերից:

Տապալված նախագծի հեղինակը կիսվել է նաև այն դասերով, որոնք  նա ստացել է նախագծի անկումից հետո:

1. Հրապարակավ տապալվելը շատ ցավալի է: «Ես այդպես էլ չկարողացա ասել իմ ընկերներին, որ մենք տապալվել ենք»:

2. Ջոնի խոսքերով՝ թիմը որոշումները կայացնում էր շատ արագ, բայց չէր շտապում փոխել դրանք, երբ այլևս ակնհայտ էր, որ նրանք սխալվել են: Նախագծի հեղինակները պետք է գիտակից լինեն և արագ ընդունեն սեփական սխալները:

3. Մյուս սխալը վաճառքների ժամանակ շատ ակտիվ չլինելն էր: Չպետք է սպասել, որ նախագիծն ամբողջությամբ պատրաստ լինի՝ այն վաճառելու համար: Գործարկման ժամանակ արդեն իսկ պետք է լինեն 10 պոտենցիալ գնողներ:

4. Այն, ինչ կարդում եք մամուլում, PR է և չի արտահայտում արված աշխատանքների իրական պատկերը:

5. Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս