Կանանց միզուղիների բորբոքումներ. ախտանիշներ, բուժում
Կանանց միզուղիների բորբոքումներ (Urinary tract infections in women)
Միզուղիների բորբոքումները շատ տարածված են կանանց մոտ: Կանանց մոտ 60%-ը կյանքի ընթացքում հիվանդանում է միզուղիների բորբոքումով: Այս բորոքումների հիմնական պատճարռն է աղիքային ցուպիկը (E.coli): Կան նաև այլ միկրոբներ, ինչպիսին են՝ աղիքային բակտեիաներն ու կոկերը (Enterobacteriaceae, Enterococcus, Klebsiella) ևայլն:
ԱՄՆ-ում միզուղիների բորբոքումների կապակցությամբ ստատիստիկ տվյալներով տարեկան կատարվում է.
- 7 միլիոն բժշկական խորհրդատվություն
- 1 միլիոն շտապ օգնության դեպք
- 100000 հոսպիտալիզացիա
Բակտերիուրիա (Bacteriuria)
Դա նշանակում է՝ բակտերիաների առկայություն մեզի մեջ: Բակտերիուրիայի դասակարգումն է հետևյալը.
- ուոոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-չբարդացած ցիստիտ
- ուռոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)- չբարդացած պիելոնեֆրիտ
- ուռոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-միզուղիների բարդացած ինֆեկցիաներ
Պատճառներ:
- Հիգիենա: Ուղիղ աղիի սխալ մաքրումը՝ հետևից առաջ ուղղությամբ
- Միզուկ: Կանանց միզուկի տեղակայումն ու կարճությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում ինֆեկցիաների ներթափանցմանը՝ ուղիղ աղիից դեպի հեշտոց, այնուհետև՝ միզուղիներ: Նաև երբեմն միզուկի անմիջական գրգռումն ու վնասումը սեռական հարաբերության ժամանակ:
- Սեռական կյանք: Կան մի շարք սեռավարակներ, որոնք առաջացնում են միզուկաբորբ: Այս ինֆեկցիաներից են՝ խլամիդիա, ուրեպլազմա, գոնորեա…:
- Հակաբեղմնավորչ կամ խոնավեցնող քսուքների հաճախակի օգտագործումը
- Հղիություն: Հաճախակի կարող են հանդիպել միզուղիների բորբոքումներ հղիության ընթացքում, որոնք երբեմն լինում են անախտանիշ (անախտանիշ բակտերիուրիա), և որոշ դեպքերում նաև բարդացած ընթացքով (հղիության պիելոնեֆրիտ):
- Դաշտանադադար: Այս ընթացքում մեծանում է կնոջ ինֆեկցիաների ընկալունակությունը, որը պայմանավորված է էստրոգենների անբավարարությամբ:
Դասակարգում:
- Ոչ բարդացած ստորին միզուղիների ինֆեկցիաներ կամ ցիստիտ(cystitis)
- Ոչ բարդացած պիելոնեֆրիտ (uncomplicated pyelonephritis)
- Բարդացած միզուղիների ինֆեկցիաներ՝ պիելոնեֆրիտի առկայությամբ կամ ոչ (complicated UTI’s or pyelonephritis)
- Ուռոսեպսիս(urosepsis)
- Միզուկաբորբ (urethritis)
Ախտանշաններ:
- Անզուսպ միզարձակման ցանկություն
- Այրոց
- Հաճախակի և քիչ քանակությամբ միզարձակություն
- Պղտոր մեզ
- Արյունամիզություն
- Մեզից հոտ
- Կոնքի և վերցայլքային շրջանի ցավեր
- Սրտխառնոց, փսխում, դող և բարձր ջերմություն (բարդացած ինֆեկցիաների դեպքում)
Բուժում:
Հիմնական բուժումը կատարվում է անտիբիոտիկներով: Շատ կարևոր է խուսափել անտեղի և երկարատև անտիբիոտիկներ ընդունելուց՝ հատկապես ոչ բարդացած միզուղիների բորբոքումների բուժման համար: Քանի որ այս դեպքում կարող է զարգանալ անտիբիոտիկների նկատմամբ դիմադրողականություն (antibiotic resistance), ինչը կարող է դժվարացնել հիվանդության բուժման հետագա ընթացքը:
Կարևոր է նաև կրկնվող ինֆեկցիաների դեպքում հայտնաբերել հավանական պատճառը, որը կարող է կապված լինել հորմոնային ստատուսի, սեռական հարաբերության, միզաքարային հիվանդության, միզուղիների խցանման և միզապարկի դիսֆունկցիայի հետ:
Կանխարգելում:
- Անձնական և սեռական կյանքի հիգիենա (ուղիղ աղիի մաքրումը առջևից դեպի հետ, հեշտոցի և ուղիղ աղիի միջև տարածության լվացումը, սեռական հարաբերությունից առաջ և հետո լվացվելը…)
- Ժամանակին միզարձակումը (չհետաձգել միզարձակումը և չգերլցնել միզապարկը)
- Սեռական ակտից առաջ և հետո միզելը
- Վիտամին C-ի պարբերական ընդունումը
- Բամբակյա ներքնազգեստների օգտագործումը (խուսափելու համար խոնավությունից)
- Լոռամրգի (cranberry) օգտագործումը
- Խուսափել սեռական այն դիրքերից, որի ժամանակ միզուկը կարող է երկար շփվել ու բորբոքվել
- Ջրի բավարար ընդունում օրվա ընթացքում
- Խուսափել ոչ մասնագիտական մոտեցումից և միզուղիների բորբոքումների հայտնաբերման և բուժման համար՝ ժամանակին դիմել ուռոլոգի խորհրդատվությանը: